Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Մեսիջ՝ հանրությանը

Մեսիջ՝ հանրությանը
10.09.2023 | 16:39

Այս լարված, ամեն րոպե լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգի ֆոնին, Գարիկ Գալեյանին կալանավորելով, իշխանությունները հստակ հասկացնում են հանրությանը. հանկարծ մտքներովդ չանցնի Ադրբեջանի դեմ կռվել, որովհետև, եթե անգամ զոհվեք, մենք թքած ենք ունենալու ձեր ընտանիքների վրա, ավելին, կալանավորելու ենք ձեր ծնողներին։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 1552

Մեկնաբանություններ